Քադաֆին համաձայնվել է հրաժարվել իշխանությունից անձնական անձեռնմխելիության դիմաց

Քադաֆին համաձայնվել է հրաժարվել իշխանությունից անձնական անձեռնմխելիության դիմաց

PanARMENIAN.Net - Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին համաձայնվել է հրաժարվել իշխանությունից անձնական անձեռնմխելիության փոխարեն: Քադաֆիին նման երաշխիքներ ներկայացնող երկրների շարքում է, մասնավորապես, Ֆրանսիան: Նիկոլյա Սարկոզիի կառավարությունը պատրաստ է սառեցնել Քադաֆիի և նրա ընտանիքի հաշիվների մի մասը, ինչպես նաև խոստանում է օգնել լիբիացի առաջնորդին խուսափել դատարանից: Ավելին, քննարկվում է այն հարցը, որպեսզի լիբիացի առաջնորդը կարողանա մնալ հայրենիքում:

Լիբիայում խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն առաջին անգամ հնչել է 2011-ի մայիսին Ֆրանսիայում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ժամանակ: Շուտով կազմակերպության երկրները դիմել են Ռուսաստանին` խնդրելով որպես միջնորդ հանդես գալ պաշտոնական Տրիպոլիի և Բենգազիի ըմբոստ կառավարության միջև: Փոխզիջում հասնելու ճանապարհին գլխավոր արգելքը Մուամար Քադաֆի ճակատագիրն էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---