Ահարոն Ադիբեկյան. Արտահերթ ընտրությունների դեպքում կշահի «Բարգավաճ Հայաստանը»

Ահարոն Ադիբեկյան. Արտահերթ ընտրությունների դեպքում կշահի «Բարգավաճ Հայաստանը»

PanARMENIAN.Net - Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում առաջին հերթին կշահի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով, Հայաստանի տարբեր մարզերում «Ո՞ւմ օգտին կքվեարկեիք արտահերթ ընտրությունների դեպքում, եթե դրանց չմասնակցի գործող նախագահ Սերժ Սարգսյանը» և «Ո՞ւմ կցանկանայիք տեսնել վարչապետի պաշտոնում բացի Տիգրան Սարգսյանից» հարցումներին մասնակցել է 1650 հոգի: Հարցվածների մեծամասնությունը կցանկանային Հայաստանի նախագահի և վարչապետի պաշտոնում տեսնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Միաժամանակ, հարցումները ցույց են տալիս, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը զբաղեցնում է երկրորդ տեղը որպես պոտենցիալ նախագահ և 6-րդ տեղը` որպես պոտենցիալ վարչապետ: Նույն հարցումների համաձայն պարզ է դառնում, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը 4-րդ տեղում է, իսկ որպես պոտենցիալ վարչապետ` 2-րդ:

Ինչ վերաբերվում է արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀԱԿ պահանջներին, ապա Ադիբեկյանի խոսքով դա սոփեստության դասական օրինակ է:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---