Հայտնի է դարձել Անիի 1050-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

Հայտնի է դարձել Անիի 1050-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարությունում հաստատվել է Անին Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք հռչակման 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագիրը, նախապատրաստման հանձնաժողովի կազմը, ու դրանց ֆինանսավորման հետ կապված հարցեր: Ըստ ծրագրի` նախատեսվում է Երևանում կազմակերպել միջազգային գիտաժողով, ցուցահանդեսներ Հայաստանում և Սփյուռքում, հրատարակել Անիի լուսանկարների ալբոմ: Հոբելյանական միջոցառումների նախապատրաստման հանձնաժողովի նիստի ընթացքում առաջարկվել է ստեղծել նաև Անի մայրաքաղաքի եռաչափ ցուցադրության կայք, նկարահանել միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքի մասին պատմող ֆիլմ:

Նիստի ավարտին հայտարարվել է, որ հանձնաժողովը ղեկավարելու է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը: Որոշումը կայացվել է Անիի 1050-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստմանը վերաբերող խորհրդակցության ժամանակ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---