Սենատի հանձնաժողովը կքննարկի Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածությունը

Սենատի հանձնաժողովը կքննարկի Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածությունը

PanARMENIAN.Net - Հուլիսի 13-ին ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում կկայանան Ջոն Հեֆերնին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակելու վերաբերյալ լսումները: Այդ մասին հաղորդում է Սենատի հանձնաժողովի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ Ամերիկայի հայկական համագումարը (AAA) հույս է հայտնել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնը հաջող կերպով կներկայացնի Միացյալ Նահանգները Հայաստանում և կճանաչի ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաև Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան:

«Մենք հուսով ենք, որ նա իր ավանդը կունենա տարածաշրջանում խաղաղություն ապահովելու, մարդու իրավունքները հարգելու հարցում»,- ասվում է AAA հայտարարությունում:

1990-ականներին կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դուգա Բերուոտերի հետ, որը հայտնի է Կոնգրեսում իր թուրքամետ և հակահայկական գործունեությամբ:

Եթե Սենատը հավանություն տա Ջոն Հեֆերնի թեկնածությանը, ապա նա Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Մարի Յովանովիչին, որն ավարտել է իր առաքելությունն այս տարվա հունիսին: Հեֆերնը ներկա պահին ՆԱՏՕ-ում ամերիկյան առաքելության ղեկավարի տեղակալն է: Մինչ այդ նա աշխատել է Ինդոնեզիայում ԱՄՆ դեսպանատանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---