Վերլուծաբանները շաքարի նոր ռեկորդային գների են սպասում Բրազիլիայի վատ բերքի պատճառով

Վերլուծաբանները շաքարի նոր ռեկորդային գների են սպասում Բրազիլիայի վատ բերքի պատճառով

PanARMENIAN.Net - Բրազիլիայում, որը շաքարի խոշորագույն արտահանողն է, շաքարի արտադրությունը 2011 թվականին կարող է կտրուկ կրճատվել վատ եղանակային պայմանների և շաքարեղեգի պլանտացիաների ծերացման պատճառով: Ինչպես հաղորդում է Վեստի.Ռու կայքը, այս կապակցությամբ, ինչպես կանխատեսում են վերլուծաբանները, պետք է շաքարի գների անխուսափելի աճ ակնկալել: Վերլուծաբանների կարծիքով, եթե բրազիլացիների վատ բերքի կանխատեսումներն արդարանան, ապա պետք է շաքարի գնի թանկացում սպասել մինչև 36 ցենտ մեկ ֆունտի դիմաց, ինչը նոր ռեկորդային գին է վերջին 30 տարվա ընթացքում: Շաքարեղեգի արդյունաբերության բրազիլական ընկերակցությունը (Unica) երկրի կենտրոնական և հարավային շրջաններում շաքարեղեգի բերքի կանխատեսումները նվազեցրել է 1 միլիոն տոննայով` համեմատած 2010 թվականի հետ: Անցյալ տարի այդ գյուղատնտեսական կուլտուրայի բերքը կազմել էր 33,5 միլիոն տոննա: Բրազիլիայի ֆերմերների կանխատեսմանն ուշադրությամբ հետևում են շաքարի արդյունաբերությունն ու հումքի բորսային առևտրականներն ամբողջ աշխարհում, հինգշաբթի օրը հաղորդել է Financial Times թերթը:

Հումքի հնարավոր պակասը կարող է շաքարի տրենդի կտրուկ փոփոխության հանգեցնել, որի արժեքը փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում նվազել է 43 տոկոսով: Օգոստոսին շաքարի հումքի մատակարարման պայմանագրերը չորեքշաբթի օրը արդեն աճել են 34 տոկոսով` մինչև 27,44 ցենտ մեկ ֆունտի դիմաց:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---