«Օրինաց երկիր». Կոալիցիան մտադիր չէ քննարկել ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների հարցը

«Օրինաց երկիր». Կոալիցիան մտադիր չէ քննարկել ընդդիմության հետ արտահերթ ընտրությունների հարցը

PanARMENIAN.Net - «Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է այն թեկնածուներին, որոնք կներկայացնեն կուսակցությունը իշխող կոալիցիայի աշխատանքային խմբում Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցություններում: Ինչպես Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, կուսակցությունը ՀԱԿ-ի հետ երկխոսությունում կներկայացնեն Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը:

«Առաջին հանդիպումը ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ տեղի կունենա առաջիկա 10 օրերին: Հանդիպման օրակարգը, հավանաբար, կձևավորվի արդեն հանդիպման ժամանակ: Ես դեռևս պատկերացում չունեմ, թե ինչ հարցեր են քննարկվելու, սակայն, ակնհայտ է, որ ՀԱԿ-ը կարծարծի արտահերթ ընտրությունների հարցը, ինչը մեզ համար անընդունելի է»,-ասել է Բիշարյանը:

Ըստ նրա, խոսք չի կարող լինել Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, քանի որ, ըստ Բիշարյանի, դրա համար չկան իրավական և քաղաքական նախադրյալներ: Արտահերթ ընտրությունների մասին խոսելու փոխարեն Բիշարյանը հորդորել է քաղաքական ուժերին պատրաստվել հերթական խորհրդարանական ընտրություններին՝ նշելով, որ արտահերթ ընտրությունների անցկացումը չի բխում ոչ մի քաղաքական ուժի շահերից:

Նախորդ շաբաթ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարեց, որ կոալիցիոն կուսակցությունները ձևավորել են ընդդիմության հետ երկխոսության հանձնաժողովը և պատրաստ են հանդիպել առաջիկա 10 օրերին: Ըստ նրա, կոալիցիոն կուսակցություններից հանձնաժողովի կազմում ընդգրկվել է երկուական ներկայացուցիչ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---