Լավրովը կպատմի Քլինթոնին Ղարաբաղի վերաբերյալ Մեդվեդևի անձնական ուղերձի մասին

Լավրովը կպատմի Քլինթոնին Ղարաբաղի վերաբերյալ Մեդվեդևի անձնական ուղերձի մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնում է ԱՄՆ եռօրյա պաշտոնական այցով: Վաշինգտոնում նա կմասնակցի միջազգային միջնորդների մերձավորարևելյան «քառյակի» (ՌԴ, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) նիստին, կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, կբանակցի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, Քլինթոնի հետ քննարկվելիք թեմաների շրջանակում կլինի նաև Ղարաբաղի հարցը: Նշվում է, որ Լավրովը ամերիկյան կողմին կներկայացնի Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին ուղղված Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձի բովանդակությունը: Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին փոխանցեց Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձն ու առաջարկությունները: Կազանում հունիսի 24-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ տեղի ունեցան Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի բանակցությունները ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, որոնք ավարտվեցին առանց պայմանավորվածությունների կարգավորման հիմնարար սկզբունքների մասին: Ինչպես հայտարարել է Հայաստանի ԱԳՆ-ն, կողմերին չհաջողվեց համաձայնության գալ, քանի որ Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր ուղղում առաջարկեց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---