Հայաստանում համաներմամբ ազատ է արձակվել արդեն 520 դատապարտյալ

Հայաստանում համաներմամբ ազատ է արձակվել արդեն 520 դատապարտյալ

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում 2011-ի մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչափի կրճատման գործընթացը:

Հուլիսի 9-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 520 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 247 դատապարտյալի պատժաչափը:

Համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն»` ազատ է արձակվել 64-ը, «Էրեբունի»` ազատ է արձակվել 112-ը, «Վարդաշեն» - ազատ է արձակվել 32-ը, «Դատապարտյալների հիվանդանոց»` ազատ է արձակվել 27-ը,«Երևան Կենտրոն» ` 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» ` ազատ է արձակվել 48-ը, «Վանաձոր»` ազատ է արձակվել 18-ը, «Սևան»` ազատ է արձակվել 70-ը, «Հրազդան»` ազատ է արձակվել 31-ը, «Աբովյան»` ազատ է արձակվել 6-ը, «Գորիս»` ազատ է արձակվել 13-ը, «Կոշ»` ազատ է արձակվել 99-ը:

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանն ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ, հաղորդում է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---