Փորձագետ. Վաշինգտոնն ու Մոսկվան հասկանում են` ԼՂ հարցի արագ կարգավորման բաղադրատոմս չկա

Փորձագետ. Վաշինգտոնն ու Մոսկվան հասկանում են` ԼՂ հարցի արագ կարգավորման բաղադրատոմս չկա

PanARMENIAN.Net - Եվ Վաշինգտոնը, և Մոսկվան հիանալի հասկանում են, որ ղարաբաղյան հարցի արագ կարգավորման բաղադրատոմս գոյություն չունի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, փորձագետ Սերգեյ Մինասյանը: Ըստ Մինասյանի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները վաղուց են փոխզիջման եկել հակամարտության հետագա սրացումը կասեցնելու և մարտական գործողությունների վերսկսում թույլ չտալու հարցում:

Ինչպես նշել է փորձագետը, եթե նույնիսկ առաջիկայում փաստաթուղթ ստորագրվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, դրա իրականացումը շատ ժամանակ կպահանջի:

Մինասյանն ընդգծել է, որ բոլորը հիանալի հասկանում են, թե ով է Կազանի հանդիպման ձախողման մեղավորը: Ըստ նրա, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի համար ղարաբաղյան կարգավորումն անձնական գործ է դարձել և նման ձախողումները ստվերում են նրա հեղինակությունը: Ուստի, ինչպես հայտարարել է Մինասյանը, Ռուսաստանը նորանոր համառությամբ կշարունակի կարգավորմանն ուղղված ջանքերը:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի հունիսի 24-ին Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---