Սերգեյ Մինասյան. Ճանաչելով Ղարաբաղի անկախությունը՝ Հայաստանը կարող է ներքաշվել վտանգավոր խաղի մեջ

Սերգեյ Մինասյան. Ճանաչելով Ղարաբաղի անկախությունը՝ Հայաստանը կարող է ներքաշվել վտանգավոր խաղի մեջ

PanARMENIAN.Net - Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ Հայաստանը կարող է ներքաշվել վտանգավոր խաղի մեջ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: «Դա վտանգավոր խաղ է ոչ միայն Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, այլ նաև այն պատճառով, որ եթե Հայաստանը հիմա ճանաչի Ղարաբաղի անկախությունը, դա միջազգային հանրության համար անցանկալի փոփոխությունների կհանգեցնի»,-ասել է փորձագետը:

Ըստ Մինասյանի, եթե Հայաստանը հիմա ճանաչի Արցախի, դա կդրդի Ադրբեջանին պատերազմ սկսել: «Չեմ կարծում, որ Հայաստանի գործող իշխանությունները կգնան այդ քայլին, սակայն Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությունը զսպող ռեսուսր է Հայաստանի ձեռքում: Ադրբեջանի համար Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովից հետո պարզ դարձավ, որ եթե նա պատերազմ սկսի, ապա հաջորդ օրը Հայաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը»,-ասել է Մինասյանը:

Դեկտեմբերի 2-ին Աստանայի գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ադրբեջանը չունի քաղաքական, իրավական, բարոյական իրավունքներ հավակնելու Ղարաբաղի վրա: Նախագահը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանն այլ ելք չի ունենա, քան Արցախի Հանրապետության անկախության իրավական ճանաչումը, և բոլոր ջանքերը կգործադրի Արցախի անվտանգությունն ապահովելու համար:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---