ՄԱԿ-ի ԶՀԿ փորձագետը հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը աշխարհի շատ երկրներից ավելի անվտանգ են![]() 12 հուլիսի 2011 - 14:03 AMT PanARMENIAN.Net - մակարդակովՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) փորձագետ Էլեն Բերմանը հուլիսի 12-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանն ու Վրաստանը աշխարհի շատ երկրներից ավելի անվտանգ են: Նա տպավորված է Հայաստանի հարուստ զբոսաշրջային ներուժով և վստահ է, որ զբոսաշրջիկներն անպայման կցանկանան այցելել Հայաստան: Հայաստանի էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) միջև կնքված «Հարավկովկասյան տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման նախաձեռնության մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում հուլիսի 8-ից Հայաստանում են գտնվում Վրաստանից ժամանած կամավորները, որոնք ձեռնամուխ են եղել նախագծի իրականացմանը: Անդրադառնալով նախագծի իրականացմանը՝ Էլեն Բերմանն ընդգծել է, որ քաղաքկան հակամարտությունները չեն ազդի դրա վրա, հակառակը, բարենպաստ պայմաններ կստեղծեն դրանց կարգավորման համար: Իր հերթին ՄԱԿ-ի ԶՀԿ «Թեմիս» հիմնադրամի կամավորական ծրագրի ղեկավար Լուկա Մոնոկին կարևորեց երկրների մրցունակության բարձրացումը ոչ թե առանձին երկրների, այլ տարածաշրջանային մակարդակով: «Մի երկրի հաջողությունը հաջողություն կդառնա նաև մյուսի համար և հակառակը: Այստեղ հարկավոր է համակցել մրցունակությունը»,-ասել է նա: Ինչ վերաբերում է ոլորտում առկա թերություններին, ապա հյուրերը նշեցին սահմանների փակ լինելը և ճանապարհային նշանների բացակայությունը, որոնք օգնում են ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկներին չմոլորվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |