«Ոսկե ծիրան»-ում կայանալու է Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» երևանյան պրեմիերան

«Ոսկե ծիրան»-ում կայանալու է Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» երևանյան պրեմիերան

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայանալու է ֆրանսահայ կինոռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանի «Շների պատմությունը» ֆիլմի երևանյան պրեմիերան:

«Պատմությունն է շուն և ոչ թե շունը պատմություն: Ես հատուկ գնացի Ստամբուլ, որպեսզի նկարահանեի ֆիլմը: Որտե՞ղ է մնացել շան տրադիցիան: Իմ ֆիլմում շների միջոցով անալիզ է արվում քաղաքի պատմությունը: Ես դեմ եմ Հայոց ցեղասպանությունը ներակայացնել ուղիղ կերպով», - ասաց Ավետիքյանը:

Ֆիլմը պատմում է Ստամբուլը 2010 թ-ին: Մինչ քաղաքը ներկայացվում է իբրև եվրոպական մշակութային մայրաքաղաք, ո՞վ է հիշում, որ 1910-ին հազարավոր շներ են ոչնչացվել` հանուն արևմտականացման և առաջընթացի: Բնակիչները մտորում են այն կապի մասին, որ այսօր ունեն իրենց շրջակայքի փողոցային շների հետ: Քաղաքի եվրոպական կենտրոնից մինչև հեռավոր արվարձաններ` տեսակետների այլազանությունը ի ցույց է դնում հասարակության պատկերը` իր զարգացմամբ, հակասություններով և դինամիկայով:

Սերժ Ավետիքյանը ծնվել է 1955թ-ին Երևանում:Կինոյի ու թատրոնի դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր: Մյոդոնի (Ֆրանսիա) դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցում սովորելուց հետո 1971-ին մեկնել է Փարիզ, որտեղ աշխատել է դրամատիկական արվեստի բարձրագույն դպրոցի ուսանողների հետ: 1976-ին ստեղծել է թատերախումբ և մի շարք պիեսներ բեմադրել: Միաժամանակ հանդես է եկել կինոյում և հեռուստատեսությամբ: 1988-ին հիմնել է սեփական կինոընկերությունը: Որպես ռեժիսոր` նկարահանել է վավերագրական, կարճամետրաժ, միջին մետրաժի ֆիլմեր և երեք անիմացիոն ֆիլմ: «Շների կղզին» 2010-ին Կաննի կարճամետրաժ կինոնկարների մրցույթում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»:

6  12.07.11 - “Ոսկե ծիրան”. Սերժ Ավետիքյանի և Հակոբ Գուդսուզյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---