Ադրբեջանի նախագահը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ Հայաստանի գործողությունները

Ադրբեջանի նախագահը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ Հայաստանի գործողությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի գործողություններն անհասկանալի են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ: Նա հայտարարել է, որ Հայաստանն արդեն 20 տարի չի ցանկանում փոխել ստատուս քվոն: Ալիևը նշել է, որ Սոչիի հանդիպման ժամանակ Ադրբեջանն իբր միանշանակ ընդունել է Մադրիդյան սկզբունքները, բայց Հայաստանը խուսափում է դա անելուց, իսկ ադրբեջանական կողմը սկսել է կառուցողականություն հանդես բերել:

Ադրբեջանի նախագահը բաց չի թողել առիթը և ասել է, որ վերջին տարիներին միջազգային հանրության ակտիվացման հիմնական պատճառներից մեկը «հզոր ադրբեջանական պետության և նրա բանակի առկայությունն է»:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---