Ռուբեն Զարգարյան. Բաքուն պետք է օրինակ վերցնի Սուդանից, սկսի խաղալ կանոններով և ճանաչի Արցախի անկախությունը

Ռուբեն Զարգարյան. Բաքուն պետք է օրինակ վերցնի Սուդանից, սկսի խաղալ կանոններով և ճանաչի Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Եկել է ժամանակը, որպեսզի բոլորը խաղան կանոններով, այլ ոչ թե միայն Սուդանը, հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, ԼՂՀ ԱԳՆ ղեկավարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: «2011-ի հուլիսի 9-ին հռչակվել է Հարավային Սուդանի անկախությունը, ավելի վաղ 2011-ի հունվարի 9-15-ը անցկացվել է անկախության հանրաքվե: ԼՂՀ ժողովրդի և Հարավային Սուդանի ժողովրդի համար ընդհանուրն այն է, որ նրանք ենթարկվել են համակարգված ցեղասպանության Ադրբեջանի և Սուդանի կողմից, պարտության են մատնել ադրբեջանցի և սուդանցի ագրեսորներին և անցկացրել անկախության հանրաքվե` որպես ապրելու և արժանի կերպով զարգանալու իրավունքի համար օրինաչափ պայքարի արդյունք»,- ասել է Զարգարյանը Analitika.at.ua-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով, տարբերությունը նրանում է, որ Սուդանի կառավարությունն ի տարբերություն Բաքվի վարչակազմի, գիտակցել է իր արգեսիվ քաղաքականության կործանարարությունը, պատասխանատվություն է հանդես բերել և չի խոչընդոտել Հարավային Սուդանի անկախության ձեռք բերմանը: Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրն անձամբ ժամանել է Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբա անկախության հռչակման տոնակատարությանը մասնակցելու համար: Այսպիսով, Սուդանն իր քաղաքական զարգացմամբ առաջ է անցել Ադրբեջանից: Զարգարյանի խոսքով, կասկած չկա, որ ղարաբաղաադրբեջանական պատերազմի սանձազերծման պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի և ԼՂՀ դեմ ագրեսիայի հանցավոր բնույթի վրա, որը ռասիստական պատերազմ էր ԼՂ ժողովրդին բնաջնջելու համար: «Ծագում է հերթական եզրահանգումը, որ բոլոր պետությունները, այլ ոչ թե միայն Սուդանը, պետք է սկսեն խաղալ միջազգային իրավունքի կանոններով, որը հրամայաբար թելադրում է վաղուց կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության վերջնական ճանաչում»,- ասել է Զարգարյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---