Անկարան սպառնում է սառեցնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, եթե նախագահությունը ստանձնի Կիպրոսը

Անկարան սպառնում է սառեցնել հարաբերությունները ԵՄ-ի հետ, եթե նախագահությունը ստանձնի Կիպրոսը

PanARMENIAN.Net - Եթե 2012թ. հուլիսին նախագահությունը Եվրամիությունում միակողմանի կարգով անցնի Կիպրոսի հունական մասին, Թուրքիան կսառեցնի հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա նշել է, որ մինչ այդ հարկավոր է լուծել կիսված կղզու խնդիրը: «Եթե դա տեղի չունենա, իսկ Կիպրոսի հունական մասը ձգձգի բանակցությունները և նախագահությունը նրան անցնի, դա կնշանակի ոչ միայն այն, որ խնդիրն անլուծելի է, այլ նաև Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունների արգելափակում»,-նշել է Դավութօղլուն, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նա ասել է,որ բացահայտ հայտնել է դա եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: «Մենք վստահ չենք, որ Թուրքիայի ու ԵՄ հարաբերությունները կարող են շարունակվել, եթե Հարավային Կիպրոսը ստանձնի նախագահությունը, երբ կղզու խնդիրը մնում է չլուծված»,-ասել է Դավութօղլուն:

Հուլիսի 9-ին Կիպրոսի հյուսիսային հատված այցի ժամանակ Դավութօղլուն առաջարկեց նախագահությունը ԵՄ-ում հանձնել «միացյալ Կիպրոսին» և հնչեցրել է Անկարայի ակնկալիքները: «Մեր հույսերը կապված են նրա հետ, որ մինչ տարեվերջ Կիպրոսի խնդիրը լիարժեք լուծում կստանա, իսկ 2012թ. սկզբին կանցկացվի հանրաքվե կղզու միավորման վերաբերյալ և հուլիսին նախագահությունը ԵՄ-ում կանցնի «Կիպրոսի միացյալ պետությանը»«-հայտարարել է նախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---