«ԱրմենՏել»-ը երկարաձգում է Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի ժամկետը

«ԱրմենՏել»-ը երկարաձգում է Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի ժամկետը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է Հայաստանի բոլոր բնակիչների համար Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի երկարաձգման մասին:

Միանալով Hi-Line «Մեգա+» ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթներից որևէ մեկին մինչև հուլիսի 31-ը՝ հաճախորդները կստանան հնարավորություն առաջին երեք ամիսների ընթացքում անվճար օգտվել ծառայությունից:

“Hi-Line “ «Մեգա ամառ» ակցիան մեծ հետաքրքրություն առաջացրեց երկրի բնակիչների շրջանում և մենք որոշեցինք շարունակել այն, որպեսզի ավելի շատ հաճախորդ կարողանա օգտվել առաջարկվող առավելություններից», - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Hi-Line «Մեգա ամառ» ակցիայի շրջանակում ծառայության մատուցման պայմանագիր կնքելիս՝ բաժանորդին անվճար տրամադրվում է ADSL-մոդեմ և չի գանձվում միացման վճարը:

Առաջին երեք ամիսների ընթացքում բաժանորդը չի կարող փոխել ծառայության սակագնային փաթեթը, իսկ հաջորդող 9 ամիսների ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել պայմանագիրը և անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա+» սակագնային փաթեթ:

Պայմանագրի կնքմանը հաջորդող 12 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա+» սակագնային փաթեթի և նույն արագությամբ Hi-Line անսահմանափակ սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը` օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաև մոդեմի արժեքը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---