Ահմեդ Դավութօղլուն և Հիլարի Քլինթոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

Ահմեդ Դավութօղլուն և Հիլարի Քլինթոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Լիբիայի վերաբերյալ շփման խմբի նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնըղ հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: Ինչպես հայտնում է Star թերթը, Թուրքիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը նաև հանգամանորեն քննարկել են Կովկասում ստեղծված իրավիճակը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---