«Չենք լռելու» նախաձեռնությունը մեղադրում է Հասմիկ Պողոսյանին Սանահինի վանքի անմխիթար վիճակի համար

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը Սանահինի գմբեթի բուսածածի առկայության համար մեղադրում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Նախաձեռնության ուղարկած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Այսօր` վարչապետի այցից 15 ամիս անց, Սանահինի գմբեթի բուսականությունը միայն փարթամացել է: Տիգրան Սարգսյանի հեռանալուց հետո Համաշխարհային մշակութային ժառանգության օբյեկտի մասին կրկին մոռացան, որում «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը մեղադրում է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Սանահինի վանական համալիրի նման ողբերգական վիճակը «Չենք լռելու»-ն համարում է բոլորիս խայտառակությունը: Փաստորեն, ստացվում է, որ հայերը չեն հարգում անգամ իրենց կրոնի և մշակույթի` համաշխարհային մշակութային ժառանգություն ճանաչված օջախները»:

2010 թվականի ապրիլի 13-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցելություն կատարեց Լոռվա մարզ: Կառավարության պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն` վարչապետի առաջին կանգառը եղել է Սանահինը: «Դպրոցում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` Սանահինի վանքի վերականգնման խնդրի վերաբերյալ։

Կառավարության ղեկավարը նշել է, որ Սանահինի վերականգնման համար անհրաժեշտ է համալիր ծրագիր։ Նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որի անդամները պետք է լինեն պետական համապատասխան գերատեսչություների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ ու մասնագետներ։ Հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի եկեղեցական համալիրի վերականգնման հարցը և եզրակացություն կներկայացնի վարչապետին»- նշված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---