Հայաստանը և Հունաստանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում

Հայաստանը և Հունաստանը մտադիր են ակտիվացնել համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև վարչության պետերի մակարդակով: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, հունական կողմից` ԱՊՀ երկրների դեպարտամենտի տնօրեն դեսպան Կարոլոս Գադիսը: Խորհրդակցություններին մասնակցում էին ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների, մշակույթի և հումանիտար հարցերի, բազմակողմ և երկկողմ համագործակցության, իրավաբանական վարչության պետերը և ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ: Կողմերը դրական գնահատեցին հայ-հունական քաղաքական երկխոսության մակարդակը և այս համատեքստում առանձնացրեցին ՀՀ Նախագահի հունվարին Հունաստան կատարած պետական այցի կարևորությունն երկկողմ հարաբերություններին նոր լիցք և բովանդակություն հաղորդելու առումով: Ամփոփվեց նախագահի պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հանգամանալից քննարկվեցին առևտրա-տնտեսական կապերի խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակվեցին դրանք նոր ոլորտներով ընդլայնելու հնարավորությունների շուրջ: Այդ կապակցությամբ կարևորվեց առաջիկայում նախատեսված տնտեսական համագործակցության հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը: Հայկական կողմը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը: Համաձայնություն ձեռք բերվեց հայ-հունական համագործակցությունը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում խթանելուն ուղղված հետագա քայլերի շուրջ: Նույն օրը հունական պատվիրակությանն ընդունեց ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, ով ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ:

Փոխնախարարն անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին: Հունական կողմն իր աջակցությունը հայտնեց հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---