Beeline սմարթֆոնները կարելի է գնել տարաժամկետ վճարման պայմանով

Beeline սմարթֆոնները կարելի է գնել տարաժամկետ վճարման պայմանով

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնները կարելի է ձեռք բերել տարաժամկետ վճարման պայմանով:

Տարաժամկետ վճարման հնարավորությունից կարող են օգտվել ֆիզիկական անձիք, միանալով Beeline բջջային կապի հետվճարային սակագնային փաթեթներից որևէ մեկին, բացառությամբ «Քեզ համար Էքսկլյուզիվ» ՍՓ-ից:

Beeline Blade и Beeline U8500 սմարթֆոնների գները, 12 ամսվա ընթացքում գումարը վճարելու պարագայում, կազմում են համապատասխանաբար 109980 և 103800 դրամ:

«ԱրմենՏել» ընկերության նոր առաջարկը ձևավորվել է՝ ելնելով Beeline սմարթֆոնների դիմաց աստիճանաբար վճարելու հաճախորդների առաջարկություններից: Մենք ուրախ ենք հարմար պայմաններով առաջարկել բազմաֆունկցիոնալ սմարթֆոններ» - նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Ձեռք բերելով Beeline Blade սմարթֆոնը՝ հաճախորդը միանվագ վճարում է 21980 դրամ, իսկ մնացած 88000 դրամը` հավասար մասերով (ամիսը 8000 դրամ) հաջորդ 11 ամսվա ընթացքում: Beeline U8500-ի պարագայում առաջին վճարումը կազմում է 21300 դրամ, իսկ մնացած 82500 դրամը վճարվում է հավասար մասերով 11 ամսվա ընթացքում (ամիսը 7500 դրամ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---