ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄԻԱՆԱԼ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋԱՆՑՔԻՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջարկում է ստեղծել «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի (ՄՓՄ) զարգացման գծով միջազգային կոնսորցիում: ՌԴ տրանսպորտի փոխնախարար Չինգիզ Իզմայլովի խոսքերով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նման առաջարկությամբ հանդես է եկել ՌԴ տրանսպորտի նախարարությունը` ապրիլի վերջին Թեհրանում կայացած «Հյուսիս-Հարավ» ՄՓՄ զարգացման համակարգող խորհրդի երկրորդ նիստում: Իզմայլովը նշել է, որ կոնսորցիումի ստեղծման նպատակը միջանցքի ենթակառույցի զարգացման համար ներդրումների ներգրավումն է: Մանավորապես, նրա խոսքերով, կոնսորցիումի կազմում կարող են ընդգրկվել փոխադրամիջանցքի զարգացմամբ շահագրգիռ բանկային կառույցներ, նավահանգիստներ, ընկերություններ: Փոխնախարարը նշել է, որ Թեհրանում կայացած համակարգող խորհրդի նիստում Միջազգային փոխադրամիջանցքի շուրջ համաձայնագրին միացել են Բելառուսն ու Ղազախստանը, համանման մտադրության մասին հայտարարել են նաեւ Սիրիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Բուլղարիայի ներկայացուցիչները: Նշենք, որ «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի շուրջ համաձայնագիրը ստորագրել են Իրանը, Հնդկաստանը, Ռուսաստանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---