Հենրիխ Մխիթարյան. Ոչ ոք չէր սպասում, որ թուրք ֆանատները կփչացնեն խաղը22 հուլիսի 2011 - 12:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է ակումբի պաշտոնական կայքին Ստամբուլում «Ֆեներբախչեի» հետ խաղում կատարվածի մասին: «Կարծում եմ, որ նրանք պատրաստ էին ֆանատների որոշ ակցիաների, սակայն, հազիվ թե որևէ մեկը սպասում էր, որ նրանք կփչացնեն ամբողջ խաղը: Այնպես ստացվեց, որ մենք 70 րոպեից քիչ խաղացինք: Հուսով ենք, որ «Լիոնի» հետ ամեն ինչ այլ կերպ կլինի, մենք տանն ենք խաղալու, մեր երկրպագուները թուրքերի նման իրենց չեն պահի»,-ասել է Մխիթարյանը: Հուլիսի 21-ին մրցավարը Ստամբուլում ընթացող «Շախտյոր»-«Ֆեներբախչե» խաղը ստիպված էր կասեցնել 67-րդ րոպեին, քանի որ թուրք երկրպագուները անկարգություններ էին հրահրում: Մրցակցի մասին Մխիթարյանն ասել է, որ իր թիմը ծանոթ էր թուրքական թիմերի ոճին և մեկնել էր Ստամբուլ ֆուտբոլ խաղալու և հաղթելու համար: «Այդպիսով, մենք պետք է հարմարվեինք երկու խաղի ժամանակացույցին, հաղթեինք: Մեզ համար դա շատ կարևոր էր: Սակայն, այնպես ստացվեց, որ խաղն ավարտին չհասավ»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի Փաշինյան․ 2018–ին մենք որոշեցինք լինել տանտեր, առանց մտածելու դրա հետևանքների մասին «Ու մենք բարեհաջող կանցնենք այդ ճանապարհը»,–ասել է նա ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են |