Հայաստանը պատասխանել է Ղարաբաղի հարցով Մեդվեդևի առաջարկներին

Հայաստանը պատասխանել է Ղարաբաղի հարցով Մեդվեդևի առաջարկներին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պատասխանել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։

Ավելի վաղ, ՌԴ նախագահի ուղերձին պատասխանել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նրա ուղերձը Մոսկվա էր հասցրել այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անձնական ուղերձը և առաջարկը ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Երևանում կայացած ճեպազրույցում, այդ առաջարկները ձևակերպվել են Կազանի հանդիպման արդյունքներով: Լավրովն ասել է, որ Սերժ Սարգսյանը շահագրգռվածություն է հայտնել Ղարաբաղի շուրջ առաջընթացի հասնելու հարցում և ասել, որ ուշադիր կուսումնասիրի առաջարկները և կպատրաստի պատասխան: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն արդեն հանձնել է ռուսական կողմին Բաքվի պատասխանը հուլիսի 18-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---