Ադրբեջանական ֆուտբոլային ակումբի մարզիչը «թերացել է»՝ երկու հայ ֆուտբոլիստների հրավիրելով փորձաշրջանի

PanARMENIAN.Net - Ադրբեջանական «Քյափազ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Մեհման Ալլահվերդիևը որոշ ժամանակ անց այցելել է ռուսական Արմավիր, ծանոթանալու համար ֆուտբոլիստների հնարավորություններին: Ընդ որում, ինչպես ասվում է, նա չի իմացել նրանց հայկական ծագման մասին:

Ալլահվերդիևի հրավերով, Արմավիրի «Տորպեդոյի» երկու խաղացողներ ժամանել են Գյանջա: Ֆուտբոլիստների ժամանումը, իսկ ավելի շուտ նրանց հայկական ծագումը «մեծ հուզում» առաջացրեց Գյանջայի օդանավակայանում, հայտնում է salamnews.org-ը: Պետական սահմանային ծառայության աշխատակիցները արտաքսել են ՌԴ քաղաքացիներին անմիջապես օդանավակայանից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---