Սենատոր Մենենդեսի խնդրանքով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Հեֆերնի թեկնածության քննարկումը հետաձգվել է

Սենատոր Մենենդեսի խնդրանքով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Հեֆերնի թեկնածության քննարկումը հետաձգվել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հետաձգել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆերնի թեկնածության քննարկումը: Քննարկումները հետաձգվել են սենատոր Ռոբերտ Մենենդեսի խնդրանքով, որը հայտարարել է, թե իրեն ավելի շատ ժամանակ է հարկավոր ուսումնասիրելու համար Հեֆերնի պատասխանները արված հարցապնդումներին, հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը: Ըստ ԱՀՀ-ի, քվեարկությունը Հեֆերնի թեկնածության վերաբերյալ կկայանա սեպտեմբերից ոչ շուտ:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել սենատոր Մենենդեսին Ջոն Հեֆերնի նշանակման հարցը ավելի ուշադիր ուսումնասիրելու և ճիշտ որոշում կայացնելու համար: Սակայն, մենք ինչպես նախկինում, խիստ անհանգստացած ենք ԱՄՆ վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ժխտմամբ, ինչը հակասում է բարոյական արժեքներին, որոնք ժամանակին բարձրաձայնել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Ցավալի է տեսնել, թե ինչպես է ամերիկացի դիվանագետը փորձում խուսափել ճշմարտությունից, ծառայելով օտար պետության կողմից Ամերիկային պարտադրված անբարոյական քաղաքականությանը»,-հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հուլիսի 13-ի կսումներում, անդրադառնալով ԱՄՆ հայ համայնքին ամենից շատ հետաքրքրող հարցերին, մասնավորապես Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ղարաբաղյան կարգավորմանը՝ Հեֆերնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը սարսափելի է ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները՝ հիշեցնելով, որ Բարաք Օբաման հրապարակավ 1,5 մլն հայերի ջարդը անվանեց 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկը: «Նախագահը հորդորել է Թուրքիային ու Հայաստանին միասն աշխատել այդ փաստերի արդարացի ճանաչման համար: Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի իրագործեմ այդ տեսլականը»,-ասել է Հեֆերնը:

Մենենդեսը հիշեցրել է Հեֆերնին, որ ԱՄՆ պետդեպարտամենտը բազմաթիվ փաստաթղթեր ունի, որոնք հաստատում են, որ ԱՄՆ-ն այդ իրադարձությունները բնութագրել է որպես ցեղասպանություն, սակայն քաղաքական կամք չունի «ցեղասպանություն» անվանելու համար: «Ես գտնում եմ, որ շատ բարդ է դիվանագետին գործուղել մի երկիր, որտեղ նա պետք է այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ չարտասանելով «ցեղասպանություն» բառը»,-ասել է Մենենդեսը՝ հույս հայտնելով, որ Ջոն Հեֆերնը, ինչպես իր նախորդները, անպայման կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---