Ռուսաստանում վախենում են Իրանի կողմից անսպասելի հարվածից

Ռուսաստանում վախենում են Իրանի կողմից անսպասելի հարվածից

PanARMENIAN.Net - Ռազամավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության ռուսական կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռուսլան Պուխովը հայտարարել է, որ Գաբալինյան ռադիոլոկացիոն կայանն արգելապատնեշ է հանդիսանում Իրանի կողմից հարձակման համար։ «Ինչ էլ որ մենք այսօր հայտարարենք, որ Իրանը Ռուսաստանի դեմ չէ, մենք բոլորս գիտենք, որ այդ երկիրը զբաղվում է զանգվածային ոչնչացման զենքի մշակմամբ»,- ասել է փորձագետը։

Նրա խոսքով, Ռուսաստանին շատ թե քիչ բարեկամական Իրանի ռեժիմը մի օր կարող է հօդս ցնդել, և ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Իրանում իշխանության գլուխ չեն գա արևմտամետ դիրքորոշմամբ մարդիկ և չեն զբաղեցնի հակառուսական դիրքորոշում, հաշվի առնելով, որ Իրանը Ռուսաստանից «նեղանալու» հիմքեր ունի։

Հին է այդ ՌԼԿ-ն, թե ոչ, բայց դա գործող ինստալյացիա, և այդ առումով ծառայում է որպես պաշտպանական արգելք, հայտարարել է Ռուսլան Պուխովը, հաղորդում է Aze.az-ը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---