Այս տարի ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Հայաստանին 40 մլն դոլարով, սակայն որոշել է գումար չհատկացնել Արցախին28 հուլիսի 2011 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների կոմիտեի պետական և միջազգային գործողությունների ենթակոմիտեն հաստատել է արտաքին օգնության հատկացման մասին 2012թ. օրինագիծը, որով նախատեսվում է շուրջ 40 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն հատկացնել Հայաստանին: Ընդ որում, օրինագիծը չի նախատեսում հումանիտար օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին, չնայած նրան, որ ավելի վաղ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ Ղարաբաղին հատկացվում էր 10 մլն դոլար: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը առաջարկել էր որպես միջազգային ռազմական ֆինանսավորում Հայաստանին ու Ադրբեջանին հատկացնել 3-ական մլն դոլար և լրացուցիչ 450 հազար դոլար Ադրբեջանին՝ ռազմական թրենինգների անցկացման համար: Սակայն, ենթակոմիտեն դեռ չի հաստատել այդ գումարները՝ հորդորելով պահպանել հավասար ֆինանսավորումը: Ենթակոմիտեն նաև անփոփոխ է թողել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն ընդունվել է 1992թ. և պահանջում է Ադրբեջանից դադարեցնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: Օգոստոսի 3-ին օրինագիծը կդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարեկրյա հատկացումների կոմիտեի քննարկմանը: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը դիմել էր նամակով կոնգրեսականներին, որտեղ ասվում է 2012թ. ֆինանսական տարում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու մասին: Նամակում կոնգրեսական Փալոունը կոչ է արել ոչ պակաս քան 60 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և 10 մլն՝ Լեռնային Ղարաբաղի զարգացմանը, պահպանելով Ազատության ակտի 907-րդ ուղղումը և պահպանել ռազմական հավասար ֆինանսավորումը Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում, չխոչընդոտել ԱՄՆ կապերին Լեռնային Ղարաբաղի հետ և ոչ պակաս քան 10 մլն ռազմական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |