Արթուր Բաղդասարյան. Վերջին 2 տարում սահմանների կառավարման ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցվել

Արթուր Բաղդասարյան. Վերջին 2 տարում սահմանների կառավարման ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցվել

PanARMENIAN.Net - Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Միջազգային անվտանգության և զենքերի չտարածման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Անն Գանզերին: Կողմերը երկուստեք բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների առկա մակարդակը և ընդգծել են հետագա համագործակցության խորացման կարևորությունը: Անն Գանզերը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանում սահմանային անվտանգության զարգացման ոլորտում իրականացված քայլերը, ողջունել է սահմանների կառավարմանը և ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերը` ընդգծելով ոլորտի կարևորությունը զենքերի ապօրինի տարածման դեմ պայքարի և միջազգային անվտանգության ապահովման համատեքստում:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ վերջին երկու տարում սահմանների կառավարման ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցվել` հաստատվել է սահմանային անվտանգության ռազմավարությունը, ընդունվել է սահմանային ենթակառուցվածքների զարգացման ծրագիր և ընթացքի մեջ է համապատասխան գործողությունների ծրագրի իրականացումը` ԵՄ ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ և ՄԱԶԾ-ի աջակցությամբ` որպես իրականացնող գործընկեր: Արթուր Բաղդասարյանը կարևորել է նաև ԱՄՆ-ի դերն այս գործընթացներում` տեխնիկական աջակցության տեսքով, ինչը մեծապես կնպաստի լավագույն արդյունք ստանալու նպատակի կենսագործմանը:

Անն Գանզերը պատրաստակամություն է հայտնել այս ոլորտում համագործակցության նոր եզրեր գտնելու նպատակով մոտ ապագայում քննարկել աջակցության հնարավոր տարբերակները:

Անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին: Կարևորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը` Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ ապագայում դրանք արդյունքների կհանգեցնեն` Թուրքիայի կողմից կառուցողական դիրքորոշման դրսևորման պարագայում, հայտնուրմ է ԱԱԽ մամլո ժառայությունը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---