Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին Լուգանսկի և Դոնեցկի մարզերում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ Վիկտոր Ֆյոդորովիչ, ցավով ընդունեցի մարդկային զոհերի պատճառ դարձած` Լուգանսկի մարզի «Սուխոդոլսկայա-Վոստոչնայա» հանքահորում վթարի և Դոնեցկի մարզի Մակեևկայի Բաժանովի անվան հանքավայրում տեղի ունեցած պայթյունի մասին լուրերը:

Այդ ողբերգական իրադարձությունների կապակցությամբ իմ խորին վշտակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և անկեղծ ցավակցություն հղում Ձեզ և Ուկրաինայի ժողովրդին:

Հուսով եմ` արգելափակված հանքագործներին փրկելու գործողությունը հաջողությամբ կիրականացվի», հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---