ANCA-ն կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել և ստիպել կոնգրեսականներին Արցախին տրամադրել 10 մլն դոլար

ANCA-ն կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել և ստիպել կոնգրեսականներին Արցախին տրամադրել 10 մլն դոլար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը մտադիր է հաստատել 2012-ի ֆիսքալային տարվա բյուջեն սեպտեմբերի 3-ին: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է անում ԱՄՆ հայերին դիմել իրենց կոնգրեսականներին` կոչ անելով բոլոր ջանքերը գործադրել Հայաստանին տրամադրվող օգնության առավելագույն ծավալը հաստատելու համար: Մասնավորապես, նրանք պահանջում են հաջորդ տարի Հայաստանին հատկացնել 60 մլն դոլոր ֆինանսական օգնություն, առնվազն 10 մլն դոլար որպես Հայաստանին ռազմական օգնություն և Հայաստանին և Ադրբեջանին ռազմական ֆինանսական օգնություն տրամադրելիս հավասարության պահպանում, 10 մլն դոլար հումանիտար օգնության հատկացում Լեռնային Ղարաբաղին:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի պետական և միջազգային գործողությունների ենթահանձնաժողովը հաստատել է արտաքին օգնության հատկացման մասին 2012թ. օրինագիծը, որով նախատեսվում է շուրջ 40 մլն դոլարի ֆինանսական օժանդակություն հատկացնել Հայաստանին: Ընդ որում, օրինագիծը չի նախատեսում հումանիտար օգնության տրամադրում Լեռնային Ղարաբաղին, չնայած նրան, որ ավելի վաղ ամեն տարի ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ Ղարաբաղին հատկացվում էր 10 մլն դոլար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի վարչակազմը առաջարկել էր որպես միջազգային ռազմական ֆինանսավորում Հայաստանին ու Ադրբեջանին հատկացնել 3-ական մլն դոլար և լրացուցիչ 450 հազար դոլար Ադրբեջանին՝ ռազմական թրենինգների անցկացման համար: Սակայն, ենթակոմիտեն դեռ չի հաստատել այդ գումարները՝ հորդորելով պահպանել հավասար ֆինանսավորումը: Ենթակոմիտեն նաև անփոփոխ է թողել Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը, որն ընդունվել է 1992թ. և պահանջում է Ադրբեջանից դադարեցնել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շրջափակումը:

Օգոստոսի 3-ին օրինագիծը կդրվի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օտարեկրյա հատկացումների կոմիտեի քննարկմանը: Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը դիմել էր նամակով կոնգրեսականներին, որտեղ ասվում է 2012թ. ֆինանսական տարում Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին օգնություն հատկացնելու մասին:

Նամակում կոնգրեսական Փալոունը կոչ է արել ոչ պակաս քան 60 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և 10 մլն՝ Լեռնային Ղարաբաղի զարգացմանը, պահպանելով Ազատության ակտի 907-րդ ուղղումը և պահպանել ռազմական հավասար ֆինանսավորումը Հայաստանի ու Ադրբեջանի դեպքում, չխոչընդոտել ԱՄՆ կապերին Լեռնային Ղարաբաղի հետ և ոչ պակաս քան 10 մլն ռազմական օժանդակություն ցուցաբերել Հայաստանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---