Գալուստ Սահակյան. ՀԱԿ-ը փորձում է տպավորություն ստեղծել, թե երկրում երկիշխանություն է ձևավորվել

Գալուստ Սահակյան. ՀԱԿ-ը փորձում է տպավորություն ստեղծել, թե երկրում երկիշխանություն է ձևավորվել

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսը փորձում է հանրության շրջանում այն պատկերացումը ստեղծել, թե իշխանությունների ու ՀԱԿ-ի բանակցությունների արդյունքում երկրում երկիշխանություն է ձևավորվել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Այդ առնչությամբ նա հեգնանքով նշել է, որ ՀԱԿ-ը ցանկանում է իր հանրահավաքներում գլուխ գովել, թե «եկանք, տեսանք, հաղթեցինք»:

Ընդ որում, նա հավելել է, որ իշխանությունները ոչ թե պատվիրակություն են կազմավորել, այլ աշխատանքային խումբ, որը մտադիր է քննարկել երկրի առջև ծառացած խնդիրներն ու լուծման ուղիները: «Իշխանությունները բանակցում են ոչ միայն ՀԱԿ-ի, այլ նաև այլ խորհրդարանական ու ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ»,-հայտարարել է Սահակյանը՝ նշելով, որ պետք չէ հանրահավաքներում հանդես գալ սանձարձակ հայտարարություններով, երբ բանակցություններ են ընթանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---