Դմիտրի Մեդվեդև. Ավելի լավ է անվերջ բանակցել Ղարաբաղի շուրջ, քան հինգ օր պատերազմել

Դմիտրի Մեդվեդև. Ավելի լավ է անվերջ բանակցել Ղարաբաղի շուրջ, քան հինգ օր պատերազմել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին Russia Today, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին ու վրացական Առաջին կովկասյան ալիքին տված հարցազրույցում, որը նվիրված էր Ռուսաստանի ու Վրաստանի հնգօրյա պատերազմի 3-րդ տարելիցին, ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին: Պատասխանելով Աբխազիայի ու Օսեթիայի պատմությանը Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերմունքի մասին հարցին՝ նա ասել է, որ դա «որոշակի դաս եղավ» նրանց համար:

«Գիտեք ե՞րբ դա տեղի ունեցավ, երբ երկու ղեկավարները (Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը) եղան այստեղ, Սոչիում: Գիտեք ի՞նչ ասացին նրանք. «Վատ է, իհարկե, որն նման բան կատարվեց, Կովկասաի համար դա շատ ծանր է»: Ես ասացի. «Շատ վատ է»: «Սակայն, գիտեք, մեզ համար դա որոշակի դաս էր, որ ավելի լավ է անվերջ բանակցել Ղարաբաղի շուրջ, այն մասին, թե ինչ կարգավիճակ նա կունենա, ինչպես պատրաստել խաղաղ պայմանագիրը, քան հինգ օր պատերազմել»,-ասել է Մեդվեդևը հարցազրույցում:

Ըստ նրա, դա նրանց համար «շատ լուրջ դաս էր»: Այդ կապակցությամբ ՌԴ նախագահն ասել է, որ նախագահ Սահակաշվիլիի հետ ևս կարելի է բանակցել ու ինչ-րո փոխզիջման գալ: «Սակայն, դա կլիներ քաղաքական գործընթաց: Ես չգիտեմ, թե ինչ հեռանկարներով: Գուցե, երբեք չպայմանավորվեինք, գուցե, ինչ-որ միտք ծագեր, գուցե համադաշնություն ձևավորվեր: Իսկ նա վերցերց ու մասնատեց իր երկիրը»,-ասել է Դմիտրի Մեդվեդևը:

Հարավային Օսեթիայի զինված հակամարտությունը տեղի ունեցավ 2008թ. օգոստոսին մի կողմից Վրաստանի ու մյուս կողմից Ռուսաստանի միջև՝ Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի հետ միասին:

Վրացական ու հարավօսական զորքերը տարբեր ինտենսիվության գնդակոծություններ սկսեցին 2008թ. հուլիսին: Օգոստոսի 7-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին դադարեցնել կրակը, սակայն, դա չարվեց: Օգոստոսի լույս 8-ի գիշերը վրացական զորքերը սկսեցին Ցխինվալի զանգվածային գնդակոծությունը: Մի քանի ժամից հարձակման անցան վրացական զրահատեխնիկան ու հետևակը: Ցխինվալի վրա հարձակման պաշտոնական առիթ հանդիսացավ, ըստ վրացական կողմի, հրադադարի ռեժիմի խախտումը Հարավային Օսեթիայի կողմից, որն իր հերթին, պնդում է, որ կրակն առաջինը բացել է Վրաստանը:

2008թ. օգոստոսի 8-ին հակամարտությանը պաշտոնապես միացավ Ռուսաստանը՝ վրացական կողմին խաղաղության պարտադրման գործողության շրջանակներում: Օգոստոսի 12-ին Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց գործողության հաջող ավարտի մասին, օգոստոսի 13-ին Աբխազիան պաշտոնապես հայտարարեց վրացական զորքերը Քոդորի կիրճից դուրս մղելու մասին, որից հետո ակտիվ գործողությունները կասեցվեցին:

2008թ. օոգոստոսի 14-16 հակամարտության մեջ ներքաշված պետությունների ղեկավարները ստորագրեցին հակամարտության կարգավորման պլանը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---