«Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ին մեղադրում են Մարջան հանքավայրի համար պայքարի ապօրինի մեթոդների մեջ 6 օգոստոսի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Կանադական «Կալդեռա Ռեսուրսիզ Ինկ.» ընկերությունը նոր մանրամասներ է ներկայացրել` կապված Մարջան հանքավայրի և «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ բաժնետոմսերի հետ, որոնց հավակնում է «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ը (GGM): Ինչպես ընդգծվում է «Կալդեռա Ռեսուրսիզ»-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, 2011թ. հուլիսի 29-ին ՀՀ Վարչական դատարանը կայացրել է վճիռ ընդդեմ Հայաստանի իրավաբանական անձանց պետռեգիստրի, հայտնելով որ ՀՀ «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանում է Մարջան հանքավայրի լիցենզիան (բաժնետոմսերի 100%-ի փոխանցումը Մարջան-Կալդեռա Մայնինգ ՍՊԸ-ին (ՄԿՄ-ՀՁ), որն հանդիսանում է համատեղ ձեռնարկության միջոցը) Պետռեգիստրի կողմից կատարվել է ոչ պատշաճ ձևով հետևաբար առոչինչ է։ Բացի դրանից, նշվում է, որ այս որոշումը ընդունում է, որ միակ օրինական իրավասությունը, որը կարող է կողմերի իրավունքները մեկնաբանել, Նյու Յորք նահանգն է, Ամերիկյան Արբիտրաժային Կազմակերպության արբիտրաժի գործընթացով, ինչպես թելադրված է համատեղ ձեռնարկության պայմանագրի մեջ, և հաշվի առնելով, որ Հայաստանի Վարչական դատարանի վճիռը պիտի բողոքարկվի, վճիռը ուժի մեջ չի մտնելու։ «Կալդեռա Ռեսուրսիզ»-ն ընդգծում է, որ կատարել է համատեղ ձեռնարկությամբ պահանջվող բոլոր վճարները Գլոբալ Գոլդ Կորպորացիային։ Կանադական ընկերությունը հաստատում է, որ GGM գլխավոր տնօրեն և նախագահ Վան Գրիգորյանն արդեն հոկտեմբերի 18-ին կամ այդ թվականի մոտակա օրերին ծրագրում էր գաղտնիաբար ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրի դեմ ՀՀ Վարչական դատարանին ներկայացնել հայց առանց «Կալդեռայի» իմացության։ «Կալդեռա Ռեսուրսիզ»-ը նշում է, որ GGM-ը կարող է հասնել իր ուզածին միայն երկու եղանակով՝ հայտնել «Կալդեռային» իր անհամաձայնության մասին և դիմել արբիտրաժի կարճելու համար; սկսել դատական գործընթաց ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի դեմ` փորձելու համար հակադարձել համատեղ ձեռնարկության գրանցումը և ՄՄՔ-ՀՀ-ի բաժնետոմսերը փոխանցել դեպի «Գլոբալ Գոլդ»: «Գլոբալ Գոլդը» ընտրել է երկրորդ տարբերակը` միակողմանի և անօրինական ձևով կարճելով ՀՁՀ-ը` փորձելով շրջանցել արբիտրաժի ընթացքը»,- ընդգծել է «Կալդեռա Ռեսուրսիզ»-ը: Global Gold Mining-ը Սիսիանի Մարջանի բազմամետաղական հանքավայրի (ոսկի-արծաթ) շահագործման լիցենզիա է ստացել 2008թ.: 2010թ. մարտին GGM պայմանագիր է կնքել Caldera Resources Inc. հետ համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին՝ «Մարջան Կալդեռա Մայնինգ քոմփանի» ՍՊԸ, որտեղ 45 տոկոսը պետք է պատկաներ GGM-ին, իսկ 55 տոկոսը՝ Caldera Resources Inc-ին: Այժմ երկու ընկերությունները մեղադրում են միմյանց Մարջանի հանքավայրի ապօրինի զավթման մեջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |