23-ամյա Գեորգ Պետրոսյանի սպանության կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Միխայիլ Մարդոյանը

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանում բացահայտվել է Հայաստանի քաղաքացու սպանությունը: 23-ամյա Գեորգ Պետրոսյանի դիակը հայտնաբերվել էր օգոստոսի 7-ի ուշ երեկոյան «Գրանիտ-Նեվա» ՍՊԸ շինհրապարակի տարածքում ՎԱԶ-2114 մեքենայի սրահում: Տղամարդը մահացել էր սուր իրով կրծքին հասցված հարվածից: Սպանվածը գտնվում էր ետևի նստարանի վրա:

Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել զոհվածի հայրենակից, 23-ամյա Միխայիլ Մարդոյանը, որը բնակվում է Պետերբուրգում առանց գրանցման: Ըստ քննության, դանակի հարվածը հասցվել է «անձնական հակակրանքի» արդյունքում: Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել ՌԴ ՔՕ 105 հոդվածով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---