Արմեն Մարտիրոսյանը չի հավատում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությանը

Արմեն Մարտիրոսյանը չի հավատում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությանը

PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը չի հավատում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությանը: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, դրա պատճառն այն է, որ ընդդիմության մի մասը սատարում է Սերժ Սարգսյանին և ամրապնդում է նրա դիրքերը միջազգային հանրության շրջանակներում: Ընդ որում, պատգամավորը չի հստակեցրել, թե ընդդիմության որ մասի մասին է խոսքը, առաջարկելով լրագրողներին, որ իրենք անեն եզրակացությւնները՝ հիշեցնելով վերջին հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ «երկխոսությունից ժողովուրդը դեռ ոչինչ չի շահել, շահել է պետությունը, քանի որ աճել է նրա հեղինակությունը միջազգային ասպարեզում»: Ինչ վերաբերում է երկխոսության ընթացքին, ապա Արմեն Մարտիրոսյանը հրաժարվել է մեկնաբանություններից՝ հեգնանքով նշելով, թե «հայկական սերիալներ չի դիտում»:

Անդրադառնալով հնարավոր խորհրդարանական ընտրություներին՝ Մարտիրոսյանը նշել է, որ նման քայլի իշխանությունները կգնան միայն մի դեպքում՝ եթե վստահ լինեն, որ մեծ առավելություն կունենան: Արտահերթ ընտրությունների անցկացման մեկ այլ պատճառ կարող է դառնալ, ըստ պատգամավորի, այն, որ «իշխանությունները այս ընտրությունները որոշակի նվիրաբերում կանեն որևէ անձի ուղղությամբ»: Մարտիրոսյանը կրկին եզրակացությունները թողել է լրագրողներին: Վերջում նա նշել է, որ ցանկացած դեպքում մոտենում է հերթական ընտրույթունների ժամկետը և նույնիսկ եթե ընտրությունները մի քանի ամիս շուտ տեղի ունենան, մեծ տարբերություն չի լինի:

3  09.08.11 - ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---