Հայաստանում կասեցվել է կեղծ բանկային քարտերի ապօրինի շրջանառության փորձը

Հայաստանում կասեցվել է կեղծ բանկային քարտերի ապօրինի  շրջանառության փորձը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է կեղծ բանկային քարտերի ապօրինի շրջանառության դեպք:

«Զվարթնոց» օդանավակայանում Երևան-Մոսկվա չվերթի ուղևոր ՀՀ քաղաքացի Արմեն Թումանյանի ուղեբեռի կրկնակի զննման արդյունքում հայտնաբերվել է ամերիկյան բանկերի կողմից թողարկված 21 կեղծ պլաստիկ քարտեր: Դրանցով նախատեսվում էր բանկերում և առևտրային կետերում զեղծարար գործարքների միջոցով հափշտակել գումարներ և գույք:

Փաստի առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը, ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---