Շախմատի մինչև 20 տարեկանների ԱԱ. 10-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են խաղացել

Շախմատի մինչև 20 տարեկանների ԱԱ. 10-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի են խաղացել

PanARMENIAN.Net - Հնդկական Չեննայում ընթացող մինչև 20 տարեկանների շախմատի աշխարհի առաջնությունում հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սամվել Տեր-Սահակյանն իրար հետ էին խաղում: Շախմատիստները խաղաղ դաշն են կնքել 30-րդ քայլում:

Ոչ ոքիից հետո Հովհաննիսյանն ունի 8,5 միավոր և շարունակում է գլխավորել առաջանության մրցաշարային աղյուսակը, իսկ Տեր-Սահակյանը 8 միավորով երկրորդ տեղում է:

Մյուս պարտիաները շարունակում են:

Առաջնությանը մասնակցում է 125 պատանի շախմատիստ և 69 շախմատիստուհի: Առաջնությունը կավարտվի օգոստոսի 15-ին:

Մինչև 20 տարեկանների առաջնություններն անցնում են 1951թ. սկսած Վիլյամ Ռիստոն-Մորիի նախաձեռնությամբ: Իսկ աղջիկների առաջին առաջնությունը տեղի ունեցավ 1982թ.:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---