«Ալ Քաեդան» մահաբեր թո՞ւյն է պատրաստում ԱՄՆ-ում ահաբեկչական գործողությունների համար

«Ալ Քաեդան» մահաբեր թո՞ւյն է պատրաստում ԱՄՆ-ում ահաբեկչական գործողությունների համար

PanARMENIAN.Net - Եմենի «Ալ Քաեդան» մահաբեր թույն (ռիցին) է պատրաստում ԱՄՆ-ում ահաբեկչական գործողությունների համար: Ինչպես գրում է Լենտա.ռու-ն, հղում անելով The New York Times-ին, նման եզրակացության են եկել ԱՄՆ հակահետախուզության փորձագետները: Ըստ ԱՄՆ տվյալների, արդեն մեկ տարի է, ինչ եմենցի գրոհայինները տզկանեփի սերմեր են հավաքում, որից կարելի է ստանալ այդ թույնը:

Ահաբեկիչները մտադիր են ռիցինով սրվակները ամրացնել փոքր ռումբերին ու պայթեցնել դրանք փակ տարածքներում, օրինակ, օդանավակայաններում, խանութներում, մետրոյում: Առաջին անգամ նման սպառնալիքի մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարներին իրազեկել էին դեռ 2010թ. ավարտին: Այնուամենայնիվ, ըստ փորձագետների, ռիցինի սպառնալիքը անխուսափելի չէ, քանի որ ծայրահեղականները դեռ չեն հաջողել այդ թույնի հիման վրա արդյունավետ քիմիական զենքի ստեղծման գործում: Բացի այդ, նյութը կորցնում է իր հատկությունները շոգ պայմաններում և արևի լույսի ներքո, ինչը դժվարություններ է առաջացնում Եմենում այն արտադրելու և պահելու առումով: Եվ վերջապես, ռիցինը մահացու է միայն արյան կամ շնչառական ուղիներ թափանցելու դեպքում, սակայն գրեթե չի ներծծվում մաշկի միջոցով: Ամերիկացիների համար ռիցինի սպառնալիքի մասին ԶԼՄ-ներն արդեն գրել են 2010թ. դեկտեմբերին: Այն ժամանակ, սակայն, հաղորդվում էր, որ ահաբեկիչները մտադիր են թունավորել սննդամթերքը սրճարաններում ու ռեստորաններում:

Այժմ ԱՄՆ հատուկ ծառայությունները «Ալ Քաեդայի» Եմենի մասնաճյուղը համարում են ամենավտանգավորը, իսկ նրա առաջնորդ Անվար ալ Ավլակիին համարում են թիվ մեկ ահաբեկիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---