Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկնել է Գերմանիա

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի  պետը մեկնել է Գերմանիա

PanARMENIAN.Net - Oգոստոսի 16-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը` Գարմիշ-Պարտենկիրխեն քաղաքում օգոստոսի 17-ից 19-ը ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հովանու ներքո կայանալիք գործընկեր երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ամենամյա համաժողովին մասնակցելու նպատակով: Այս տարվա համաժողովի թեման է «Միջազգային մարդասիրական օգնության տրամադրումը աղետների հետևանքների վերացման ժամանակ», հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

Այցի շրջանակներում գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը հանդիպելու է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվելու են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցությանն առնչվող հարցերը: ՀՀ Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը Երևան է վերադառնալու օգոստոսի 20-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---