Հոգեբանը ճարպակալում ունեցողներին խորհուրդ է տալիս օգտագործել երկնագույն սպասք![]() 16 օգոստոսի 2011 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Ճարպակալումից խուսափելու համար պետք է սնվել 3-4 ժամը մեկ անգամ: Կարևոր է նաև սնվելու վայրն ու միջավայրը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Երևան բժշկական կենտրոն»-ի բուժգծով փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե Բաղրամյանը: Նա հավելեց, որ չի կարելի աշխատել ու սնվել միաժամանակ, քանի որ այդ դեպքում մենք ճնշում ու վնասում ենք մեր նյարդային համակարգը: «Սննդի ու աշխատանքի համար պատասխանատու են նյարդային համակարգի տարբեր՝ իրարամերժ բաժիններ: Երբ գործարկում ենք երկուսն էլ, նյարդային համակարգը հակասության մեջ է հայտնվում»,- բացատրեց բանախոսը` հավելելով, որ ճարպակալումից խուսափելու համար նաև շատ կարևոր են առողջ սնունդն ու զբոսանքները: Բամինե Բաղրամյանն ասաց, որ ճարպակալում երևույթը կապ չունի էսթեիկ պատկերացումների հետ` ինչն է գեղեցիկ, ինչը տգեղ: Այն բժշկական հասկացություն է, ըստ որի ճարպակալումը հավելյալ ճարպի կուտակումն է օրգանիզմում: Նա նաև հավելեց, որ ողջ աշխարհում յուրաքանչյուր 3-րդն ունի ճարպակալում: Ճարպակալումը բացի ֆիզիոլոգիական հիվանդություն լինելուց, նաև լուրջ հոգեբանական խնդիր է: Ասուլիսի մյուս բանախոսը` հոգեբանական գիտությունների թեկնածու Մարիաննա Ավետիսյանը նշեց, որ ճարպակալում ունեցող մարդիկ հիմնականում ունեն սոցիալական վախեր և հաճախ իրենց խնիրները լուծելու փոխարեն ընդունում են սնունդի հավելյալ չափաբաժին: «Ուղեղն այդպիսով փոխհատուցում է սոցիալական խնդիրները»,- բացատրեց հոգեբանը: Մարիաննա Ավետիսյանը խորհուրդ տվեց ճարպակալման խնդիր ունեցողներին օգտագործել կապույտ և երկնագույն սպասք, քանի որ այն չեզոք է, տրամադրում է մտավոր աշխատանքի և փակում է ախորժակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |