Համահայկական խաղեր. Ֆուտզալում Նոր Հաճնը հաղթել է Մանչեսթերին

Համահայկական խաղեր. Ֆուտզալում Նոր Հաճնը հաղթել է Մանչեսթերին

PanARMENIAN.Net - Համահայկական խաղերի ֆուտզալի հանդիպումներն անցնում են 3 մարզասրահներում՝ «Գրանդում», Սլավոնական համալսարանի դահլիճում և ֆուտբոլի ակադեմիայում:

«Գրանդում» Նոր Հաճնը հանդիպել է Մանչեսթերի հետ և հաղթել է 7:2 հաշվով: Անգլիական թիմը երրորդ անգամ է մասնակցում Համահայկական խաղերին և, ինչպես ասաց թիմի խաղացող Պարույր Տեր-Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցին, նրանց նպատակը ոչ թե հաղթանակն է, այլ մասնակցությունը:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում շատ բան է փոխվել: Մարզադահլիճներն ու մարզադաշտերը գերազանց վիճակում են: Հիանալի է, որ մենք հանդիպեցինք աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայերի հետ»,-ասել է Տեր-Հարությունյանը:

Նոր Հաճնի ֆուտբոլիստ Սարգիս Բաբայանը խոստովանել է, որ նման մրցաշարերը օգնում են նոր կապեր ստեղծել աշխարհի հայության միջև. «Հաճելի է, որ սպորտի շնորհիվ բոլոր հայերը հավաքվում են Երևանում և ճանաչում են միմյանց: Կարծում եմ, որ Համահայկական խաղերի հիմնական խնդիրը դա է»:

Մյուս խաղերում հաղթեցին Երևանը, Թեհրանը, Բուենոս Այրեսը, Գյումրին, Նեկլինովկան, Վանաձորը, Մարսելը և Սան Պաուլուն: Մյուս խաղերը շարունակվում են:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---