Իշխան Զաքարյան. Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները լի են պայքարելու և հաղթելու ցանկությամբ

Իշխան Զաքարյան. Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները լի են պայքարելու և հաղթելու ցանկությամբ

PanARMENIAN.Net - Հինգերորդ Համահայկական խաղերի վոլեյբոլի մրցումներում մարզիկներն անում են ամեն հնարավորը, որպեսզի խաղերը լինեն գունեղ ու դիտարժան: Այդպիսին էր նաև Երևան-Թբիլիսի խաղը, որտեղ հաղթեցին երևանցիները: Մեծամորը հաղթեց Ստամբուլին, Ստեփանակերտը՝ Ախալքալաքին:

Կանանց թիմերի պայքարում Լա Կանյադայի ու Աշտարակի թիմերը համառ պայքարեցին, սակայն արդյունքում հաղթեցին ամերիկացիները 3:2 հաշվով: Հաղթական միավորներ վաստակեցին նաև Ստամբուլը, Երևանը ու Թեհրանը:

Խաղերին հետևում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա գտնում է, որ մասնակիցների խաղն առավել պրոֆեսիոնալ է դարձել: «Համահայկական խաղերի բոլոր մասնակիցները լի են պայքարելու և հաղթելու ցանկությամբ: Նախորդ խաղերի համեմատ պայքարի մակարդակը միանգամայն այլ է»,-ասել է Զաքարյանը:

Օգոստոսի 17-ին բոլոր մասնակիցները կլինեն Ծաղկաձորում և մրցումները կվերսկսվեն օգոստսի 18-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---