Հայաստանում գործում է 51 աղանդավորական կազմակերպություն![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, որոնցից 10-ը Հայ Առաքելական եկեղեցուն կից գործող կառույցներն են, 6-ը հին, ավանդական եկեղեցիների ճյուղերն են, իսկ մնացած 51-ը` աղանդավորական: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս թվերը տրամադրեց «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նա հավելեց, որ ըստ ոչ պաշտոնական տվյալների, Հայաստանում աղանդավորական տարբեր կազմակերպություներին անդամակցում է 300-350 հազար մարդ: «Իրականում աղանդավորական կառույցներից շատերը փոխկապակցված են: Նրանք իրավաբանորեն անկախ են, սակայն գաղտնիք չէ, որ գրեթե բոլորն էլ ֆինանսավորվում են ԱՄՆ-ից»,- ասաց Ամարյանը: Նա նշեց, որ հասարակական կազմակերպության գործունեության ընթացքում իրենք կարողացել են օգնություն ցույց տալ ընդամենը 10-15 հոգու, քանի որ զոմբիացման ու խաբեության միջոցով աղանդ ներքաշած քաղաքացուն հետ բերելու համար անհրաժեշտ է 2-7 տարի և ահռելի մեծ գումարներ: Ըստ Ամարյանի, Հայաստանում աղանդների տարածման համար մեղավոր են և՛ իշխանությունն ու օրենսդիրը, և՛ Առաքելական եկեղեցին, և՛ ժողովուրդը : «Չկա մի օրենք, որով կարող են ճնշել, չկա մի օրենք, որով կարող են հսկել»,- ասաց բանախոսը` շեշտելով Հայաստանում իրավաբան-կրոնագետների ու հոգեբան-կրոնագետների անհրաժեշտությունը: Սբ. Հովհաննես եկեղեցու Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը Առաքելական եկեղեցու մեղավորությունն ընդունեց այնքանով, որ այն չի հասցնում պատրաստել անհրաժեշտ քանակով հոգևոր հովիվներ: «70 տարվա ընթացքում 1000-2000 հոգևորական կորցրեցինք, իսկ նոր հոգևորական պատրաստելու համար պահանջվում է 7-8 տարի»,- ասաց Տեր Շմավոնը` հավելելով, որ 1 միլիոնանոց Երևանը սպասարկում է ընդամենը 25-30 հոգևորական, որը շատ քիչ է: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Առաքելական եկեղեցին պայքարում է ոչ թե հայ ազգի, այլ օտար ներգործության դեմ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |