Թուրքիան ռմբակոծել է Իրաքում տեղակայված քրդական ռազմակայանները18 օգոստոսի 2011 - 09:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ավիացիան օգոստսի 17-ի երեկոյան ռմբակոծել է Իրաքում տեղակայված քրդական ռազմակայանները: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով ՔԱԿ ներկայացուցիչ Դոզդար Համմոյին: «Թուրքիայի ինքնաթիռները ռմբակոծել են նաև Կանդիլ քաղաքը, որտեղ ենթադրաբար թաքնվում են Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդները: Օգոստոսի 17-ին թուրքական Հաքքարի քաղաքի Չուքուրջա շրջանում ռազմական մեքենայի երթևեկության ժամանակ ական է պայթել, հաղորդում է «Սաբահ» թերթը: Պատահարի արդյունքում յոթ (այլ տվյալների համաձայն` ութ) զինծառայող է զոհվել, որոնցից մեկը գումարտակի հրամանատար էր: Վիրավորների թիվը հասել է 11-ի: Նախնական վարկածի համաձայն, ահաբեկչությունը կազմակերպել են ահաբեկչական Քրդական աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) անդամները: Պայթյունից հետո մեքենայի մեջ գտնվող զինվորականների վրա կրակ էին բացել: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ահաբեկչության կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ ահաբեկչության դեմ պայքարի գործողությունը սկսելու համար Թուրքիայի իշխանությունները չեն սպասելու Ռամադան ամսվա ավարտին: «Պետությունից ուժեղ բան չկա: Նա, ով գտնում է, որ պայթյունների, զենքի և սպանությունների միջոցով կկարողանա ինչ-որ բան ստանալ Թուրքիայի իշխանություններից, չարաչար սխալվում է»,- ասել է Գյուլը: Օրերս Թուրքիայի իշխող կուսակցության 10-ամյակին նվիրված ճաշկերույթի ժամանակ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռամազանի ավարտին Քրդստանի աշխատանքային կուսակցության հետ առավել կոշտ պայքար սկսելու մասին: Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Ասիպ Կապլանը Թուրքիայի վարչապետի հայտարարությունները քրդերի դեմ պայքարը կոշտացնելու մասին համարել է ոչ այլ ինչ, քան ցեղասպանության սպառնալիք: «Էրդողանին մնում է միայն հագուստը փոխարինել զինվորականի համազգեստով երկրորդ Սադամ Հուսեյնը դառնալու համար: Բռնությունից խուսափելու համար մենք պետք է խաղաղ գործընթաց սկսենք, խորհրդարանի միջոցով: Երկխոսությունը կարող է շանս դառնալ օրենսդրական փոփոխությունների ներմուծման համար»,-ասել է Կապլանը: Ընթացիկ տարվա հուլիսից բախումները իշխանություների ու ՔԱԿ միջև ավելացել են: Արդյունքում Դիարբեքիրում ոչնչացվել է կանոնավոր բանակի 13 խումբ: Տուժածների թվով այդ բախումներն ամենաարյունահեղն էին 2008թ. ի վեր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |