Վարդան Խաչատրյան. Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի ու Թուրքիայի հույսը Հայաստանից արտագաղթն է

Վարդան Խաչատրյան. Ղարաբաղյան հակամարտության հարցում Ադրբեջանի ու Թուրքիայի հույսը Հայաստանից արտագաղթն է

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հակամարտության մեջ Ադրբեջանի ու Թուրքիայի հույսը Հայաստանից արտագաղթն է». այս մասին այսօր Երևանում կայացած ասուլիսում հայտնեց անկախ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:

Բանախոսը գտնում է, որ Հայաստանը պիտի մեծ ուշադրություն դարձնի այդ խնդրին. «Դա ահազանգ է, որ միշտ պետք է հնչի մեր ականջին»:

Նրա խոսքով, Հայաստանի շրջափակմամբ, երկու երկրները ցանկանում են վատթարացնել Հայաստանի տնտեսական դրությունը և մեծացնել արտագաղթի ծավալները:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սեպտեմբերի 2-3-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովին չմասնակցելու փաստին, Վարդան Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ դրա պատճառը հասարակական զանգվածներն են, ում հետ և խնդիր ունի Ալիևը: Նրանք դժգոհում են ռազմատենչ հայտարարություններից, իսկ դրանք ոչ մի արդյունքի չեն բերում:

Ըստ Խաչատրյանի, Ադրբեջանը ցանկանում է ամեն ինչ ստանալ բանակցային գործընթացից՝ նշելով՝ միջազգային պրակտիկայում չկա նման նախադեպ, երբ պարտված երկիրը կարողանա ամեն ինչ ստանալ բանակցությունների արդյունքում:

4  18.08.11 - ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանի մամլո ասուլիսը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---