Ճապոնիան կրկին հայտնվել է ցունամիի սպառնալիքի առջև

Ճապոնիան կրկին հայտնվել է ցունամիի սպառնալիքի առջև

PanARMENIAN.Net - Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել, որի արդյունքում հայտարարվել է ցունամիի սպառնալիքի մասին: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, 6,8 բալ մագնիտուդով ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափի մոտ:

Ըստ սեյսմագետների, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ֆուկուսիմա քաղաքից 113 կմ հեռավորության վրա, նրա օջախը 39 կմ խորության վրա է:

Ճապոնացի օդերևութաբանները հայտարարել են ցունամիի առաջացման սպառնալիքի մասին:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---