Համահայկական խաղերի ֆուտզալի մրցաշարում հաղթող դարձավ Երևանի թիմը22 օգոստոսի 2011 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-ին կայացան 5-րդ Համահայկական խաղերի եզրափակիչ խաղերը: Ֆուտզալի մրցաշարում երրորդ տեղի համար մրցեցին Թեհրանի և Բուենոս Այրեսի թիմերը: 5:1 հաշվով հաղթանակ տարան Արգենտինայի ֆուտբոլիստները: Եզրափակչում հանդիպեցին Երևանի և Մեծ Նեկլինովկայի թիմերը: Նեկլիկովկայի ֆուտբոլիստները հանդես էին գալիս և ֆուտբոլում և ֆուտզալում, և երկու մրցաշարերում էլ հասան մինչև կիսաեզրափակիչ: Ֆուտբոլում նրանք գրավեցին 4-րդ տեղը, իսկ ֆուտզալում` երկրորդ: Երևանի մարզիկները հաղթանակ տարան 5:0 հաշվով և չորրորդ անգամ դարձան Համահայկական խաղերի հաղթող: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Նեկլինովկայի խաղացող Տիգրան Պապիկյանն ասաց, որ նրանց համար շատ բարդ էր, քանի որ մեկ օրվա ընթացքում երկու խաղ էին ունենում. «Մեր ուժերը չէին բավականացնում, բայց մեզ համար գլխավորն այն մթնոլորտն էր, որը մենք զգացինք մեր հայրենիքում: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ հաղթեց ընկերությունը»,- ասաց Պապիկյանը: Երևանի թիմի դարպասապահ Հարություն Հարությունյանը շնորհավորեց բոլոր երևանցիներին հաղթանակի կապակցությամբ, նշելով, որ նրանց համար մեծ ուրախություն էր, որ չորրորդ անգամ հաղթող դարձան: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |