Իրանը պաշտոնապես հերքել է Հայաստանի հետ քրդական PJAK-ի կապի մասին տեղեկատվությունը

Իրանը պաշտոնապես հերքել է Հայաստանի հետ քրդական PJAK-ի կապի մասին տեղեկատվությունը

PanARMENIAN.Net - Իրանի ԱԳՆ-ն պաշտոնապես հերքել է Հայաստանի տարածքում «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության զորավարժություն անցկացնելու մասին տեղեկատվությունը: «Պետք չէ վստահել ոչ պաշտոնական աղբյուրների տեղեկատվությանը, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը»,- հաղորդում է Իրանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Անցած շաբաթ ԶԼՄ-ներում տեղեկատվություն էր տարածվել Հայաստանի տարածքում «Քուրդիստանի ազատ կյանք» (PJAK) քրդական կուսակցության զորավարժություն անցկացնելու մասին:

Այս կուսակցությունը 2009-ին ԱՄՆ-ում ներառվել է ահաբեկչական խմբավորումների ցուցակի մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---