Ուգո Չավեսը մեղադրել է Արևմուտքին Լիբիայում զանգվածային սպանություններ կատարելու մեջ

Ուգո Չավեսը մեղադրել է Արևմուտքին Լիբիայում զանգվածային սպանություններ կատարելու մեջ

PanARMENIAN.Net - Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը մեղադրել է ԱՄՆ-ին և Եվրոպայի երկրներին Լիբիայում զանգվածային սպանություններ կատարելու և այդ երկրի բնական հարստությունները զավթելու պլանների համար։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ մեջբերելով մեքսիկական Նոտիմեքս գործակալությունը։ «Այսօր մենք ականատես ենք լինում, թե ինչպես Եվրոպայի ժողովրդավարական կառավարությունները քանդում են Տրիպոլին ԱՄՆ ամենաժողովրդավական կառավարության աջակցությամբ, որին դա շահավետ է»,- կիրակի օրը հայտարարել է Չավեսը Կարակասում գտնվող Միրաֆլորես նախագահակական պալատում կազմակերպված աղոթքի ընթացքում։Չավեսի խոսքով, ռումբերն ընկնում են Լիբիայի դպրոցների, հիվանդանոցների, տների վրա։ «ՆԱՏՕ-ի զորքերն այնտեղ իրականացնում են զանգվածային սպանություններ»,- ասել է նա։

Փետրվարի կեսին Լիբիայում սկսվեցին բողոքի զանգվածային ցույցերը, որոնց մասնակիցները պահանջում էին 40 տարի իշխող Մուամմար Քադդաֆիի հրաժարականը: Ցույցերը վերաճեցին ռազմական դիմակայության կառավարական ուժերի և ապստամբների միջև: Մարտի 17-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով նախատեսվում էր թռիչքներից զերծ գոտի ստեղծել Լիբիայի երկնքում: Մարտի 19-ին մեկնարկած գործողությունը ստացավ «Արևածագ. Ոդիսական» անվանումը, մի քանի օր անց գործողության հրամանատարությունն ամբողջությամբ անցավ ՆԱՏՕ-ի ձեռքը: Գործողության մանդատը սպառվում էր հունիսի 27-ին, սակայն հունիսի 1-ին ՆԱՏՕ-ն գործողությունը երկարացրեց 90 օրով` մինչև սեպտեմբերի վերջ:

Ճգնաժամի սկզբից սկսած Լիբիայում ավելի քան 1 միլիոն մարդ է հատել Թունիսի և Եգիպտոսի հետ սահմանը, հունիսին հաղորդել է ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերրիշը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---