Սաֆրաստյանը չի հավատում, որ Արձանագրությունները կրկին կընդգրկվեն Թուրքիայի խորհրդարանում

Սաֆրաստյանը չի հավատում, որ Արձանագրությունները կրկին կընդգրկվեն Թուրքիայի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է Հայ-թուրքական արձանագրություններն ուժը կորցրած հայտարարի` ի պատասխան նոր թուրքական խորհրդարանի օրակարգից դրանց վավերացման հարցի հանմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Մենք պետք է դա ավելի վաղ անեինք և Հայ-թուրքական արձանագրություններն ուժը կորցրած հայտարարեինք»,- ասել է նա: Սաֆրաստյանն ավելացրել է, որ թեև Արձանագրությունների հանումն օրակարգից մի կողմից գործընթացային հարց է` կապված նոր խորհրդարանի ընտրության հետ, սակայն ավելի կարևոր է այն, որ Թուրքիայի ներկայիս իշխանությունները հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ոչ մի ցանկություն չունեն: Փորձագետի կարծիքով, դժվար թե Հայ-թուրքական Արձանագրությունները կրկին կընդգրկվեն Թուրքիայի նոր խորհրդարանի օրակարգում: «Նախադրյալներ չկան, քանի որ կառավարության և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն ու գործողությունները վկայում են այն մասին, որ Թուրքիան բոլորովին շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, այլ մեծ խաղերի մեջ է մտել Մերձավոր Արևելքում, արաբական աշխարհում, Սիրիայում: Այսպիսով, Արձանագրությունների հարցը թուրքական դիվանագիտության օրակարգում բացակայում է», - ընդգծել է նա: Ինչ վերաբերում է Հայաստանի հետագա քայլերին, ապա, Սաֆրաստյանի խոսքով, «մենք պետք է Թուրքիայի հետ մեր քաղաքականությունը կառուցենք` հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հանդեպ նրա նման մոտեցումը»:

Թուրքիայի Մեծ ազգային ժողովն օրակարգից 898 օրինագիծ է հանել, որոնց թվում էին նաև 2009 թվականին ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունները: Համաձայն Pirus Haber-ի, Արձանագրություններն օրակարգից հետ կանչելու գլխավոր պատճառ է ծառայել նոր խորհրդարանի դիրքորոշումը, որը հայ-թուրքական սահմանի բացման հարցն առաջնայնությունը կորցրած է համարել Թուրքիայի քաղաքական ուղու մեջ:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---